ghost

ՀՊՏՀ հենակետային վարժարան

Գյումրու տնտեսագիտական վարժարան

Գյումրու տնտեսագիտական վարժարանն ունի իր ոսկե կանոնը՝  «Սովորել և սովորեցնել, ճանաչել և գնահատել, կրթել և կրթվել»:

Աշակերտության շրջանում տիրում է համերաշխության, փոխհամագործակցության և ընկերասիրության մթնոլորտ, վարժարանում դասավանդում են Շիրակի մարզի և բանիմաց մասնագետները:

21-րդ դարում առավել ևս կարևորվում է նպատակասլաց, ճանաչողական և ստեղծարար աշխատանքը, ինչով առաջնորդվում է Տնտեսագիտական վարժարանը: Այստեղ սովորող և աշխատող յուրաքանչյուր անձի բնականոն գործունեության  շնորհիվ է դպրոցն իրականացնում իր առաքելությունը: Այս ամենի մասին վկայում են մեր ձեռքբերումները և առկա հաջողությունները:

Ինչու՞ սովորել Գյումրու տնտեսագիտական վարժարանում

  • Անվճար կրթություն՝ ընդհանուր հանրակրթական ծրագրերով (5-12-րդ դասարան)
  • Բացարձակ ուսուցում
  • Տարբերակված ուսուցում
  • Հոսքային ուսուցում
  • Բարձր որակավորում ունեցող մանկավարժական համակազմ
  • Դասավանդման մեթոդներ, տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են պահանջվող առաջադրանքների  դյուրին ուսուցում և յուրացում
  • ՏՏ լայն կիրառություն
  • Ուսուցման բարձր արդյունավետություն, սովորողների հանդեպ անհատական մոտեցում
  • Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված պրակտիկ մոտեցումներ
  • Տեխնիկապես հագեցված դասասենյակներ, գործող լաբորատորիաներ, ժամանակակից գրականությամբ համալրված գրադարաններ, կահավորված դահլիճ
  • Միջազգային ծրագրերի հետ համագործակցություն

Մեր ծրագրերը

Կրթությունը իրականացվում է Կրթության զարգացման պետական չափորոշչին համապատասխան:

  • Վարժարանում գործող հոսքերը՝
  1. Բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական, բնագիտական,
  2. Հումանիտար,
  3. Ընդհանուր:
  • Հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու, պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա առարկաների խորացված ուսուցում, պարզ և մատչելի մեթոդներ,
  • Էլեկտրոնային դասերի, վեբինարների կազմակերպում և անցկացում,
  • 3 օտար լեզուների՝ անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի ուսուցում՝ սկսած տարրական դասընթացից՝ հիմք ընդունելով սովորողների գիտելիքների մակարդակը,
  • «Տնտեսագիտություն» և «Ձեռնարկատիրություն» առարկաների համակողմանի ուսումնասիրություն,
  • Հետազոտությունների և գիտական թեմաների շուրջ քննարկումների անցկացում,
  • Ինտեգրում ազգային և արտասահմանյան արվեստին և երաժշտությանը,
  • Նպատակային էքսկուրսիաների կազմակերպում, որը նպաստում է սովորողների աշխարհայացքի և արժեհամակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

Նորություններ