ՀՊՏՀ ԳՄ կայքի հարգելի՛ այցելուներ, ողջունում ենք Ձեզ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի նոր կայքում: asuegb.am կայքը Ձեզ է ներկայանում նոր տեսքով և բովանդակությամբ, որը նպատակ ունի հեշտացնելու տեղեկատվության փոխանակման գործընթացը և արդյունավետ աշխատելու ուսանողների ու մեր օգտատերերի հետ:
Մասնաճյուղի նոր կայքը միտում ունի դառնալ առցանց աշխատանքային տարածք, որը հնարավորություն կտա օգտագործել նորագույն տեխնոլոգիաները ի նպաստ զարգացման և առաջընթացի:
Նոր կայքի պատրաստման համար շնորհակալություն ենք հայտնում մեր շրջանավարտ Կարեն Նիկողոսյանին, բուհի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար:
Կայքի գործարկումը Հասարակայնության հետ կապերի բաժնի ու ''GHost Services'' ՍՊԸ-ի աշխատակիցների հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքն է:

Նորություններ