«Օգնական» ծրագիր

ՀՊՏՀ ԳՄ-ում արդեն երկու շաբաթ է մեկնարկել է «Օգնական» ծրագիրը: Ծրագրում ընգրկված են 74 ուսանողներ, ովքեր իրենց պրակտիկան անցնում են շուրջ երկու տասնյակ կազմակերպություններում?

Ուսանողներն ունեն պրակտիկայի ղեկավարներ և՛ բուհից, և՛ աշխատավայրում, ովքեր օգնում են առավել արդյունավետ կազմակերպել գործընթացը:

Ծրագրի նպատակն է` ուսանողների մոտ զարգացնել պրակտիկ ունակություններ կազմակերպության կառավարման ոլորտում:
Ծրագիրը ներառում է մեկամսյա պրակտիկա, որի ընթացքում մասնակից ուսանողները կծանոթանան կազմակերպության տնօրենի, հաշվապահի, կառավարիչի, մարքեթոլոգի գործառույթներին, հնարավորություն կունենան մասնակցելու որոշումների ընդունման գործընթացին, կկարողանան իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում:
Ծրագիրն արդյունավետ կլինի նաև գործընկեր կազմակերպության համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու աշխատաշուկայում տիրող իրավիճակին և նրանում առկա պրոդուկտին, իսկ պրակտիկայի վերջում աշխատանքային թիմը համալրել մեր բուհի բանիմաց և արդեն պրակտիկ գիտելիքներ ունեցող ուսանողներով:

Նորություններ