«ՄՏԱԾՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ -ՈՒԺԵՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը կազմակերպում է «ՄՏԱԾՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ֊ ՈՒԺԵՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» խորագրով ներբուհական ուսանողական գիտաժողով:

Համավարակը խաթարել է ՀՀ տնտեսության բնականոն ընթացքը, վտանգված է երկրի ներքին և արտաքին տնտեսական կայունությունը: Անհերքելի է այն փաստը, որ մեծ ծավալի միջամտություն է անհրաժեշտ պաշտպանելու հասարակության խոցելի շերտերին, կանխելու գործազրկության աճը և արագացնելու տնտեսության վերականգնումը

Վերոնշյալով պայմանավորված գիտաժողովի հիմնական նպատակն է՝ վերլուծել ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը համավարակի պայմաններում, բացահայտել առկա  հիմնախնդիրները, առաջարկել հնարավոր լուծումներ։

Գիտաժողովն ընդգրկում է հետևյալ ոլորտները՝

  • Ժողովրդագրություն և սոցիալական հիմնախնդիրներ
  • Արդյունաբերություն
  • Գյուղատնտեսություն
  •  Զբոսաշրջություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ֆինանասաբանկային ոլորտ
  • Ծառայություններ և առևտուր
  • Կրթություն և գիտություն
  •  Հանրային կառավարում

Ելնելով առաջադրված նպատակից, անհրաժեշտ է ուսումնասիրել լուծում պահանջող մի շարք խնդիրներ, մասնավորապես`

  • գնահատել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը, վերլուծել առկա հիմնախնդիրները և բացահայտել դրանց պատճառահետևանքային կապը հետպատերազմյան իրավիճակի և  համավարակի հետ,
  • բացահայտել բնակչության զբաղվածության աստիճանը, աշխատուժի առաջարկը և պահանջարկը, համավարակի ազդեցությունը գործազրկության վրա,
  • բացահայտված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ կատարել գիտականորեն հիմնավորված առաջարկություններ:

Մասնակիցներ

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՊՏՀ ԳՄ (ՀՊՏՀ  բոլոր ստորաբաժանումների այդ թվում Ֆինանսատնտեսական քոլեջի) այն ուսանողները, ովքեր ունեն գիտական ղեկավարների / խորհրդատուների համաձայնությունը:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն դիմում հայտ անցնելով  հետևյալ  հղմամբ:

Դիմում հայտի լրացման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 10-ը:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է  ս/թ  օգոստոսի 30-ը:

Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

  • հայերենը՝ Sylfaen, անգլերեն և ռուսերենը՝ Times New Roman տառատեսակով (տառաչափը՝ 12, տողային հեռավորությունը՝ 1.5, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքից՝ 2 սմ, հղումները՝ տեքստում, հոդվածի վերնագիրը՝ մեծատառերով, 12 տառաչափով):
  • Տողի կենտրոնում շեղատառերով տպել հոդվածի վերնագիրը, որից 2 տողաչափ ներքև՝ հեղինակի ազգանունն ու անունը, հաջորդ տողում՝ կազմակերպության անվանումը, իսկ 2 տողաչափ ներքև տեքստը` 1 սմ խորքից պարբերությամբ։
  • Առանձնացնել հիմնաբառեր, վերջում` հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփում:
  • Վերոնշյալ չափանիշներով տեքստը չպետք է գերազանցի 10 էջ ծավալը:
  • Գիտական հոդվածը պետք է երաշխավորված լինի գիտական ղեկավարի կողմից:
  • Պարունակի սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):

 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ ԳՄ ԶԾԳՈԱԱԿ բաժին` gmail: [email protected] :

 

Նորություններ