Միջազգային գիտաժողովի բացում ․․․

Այսօր հանդիսավոր կերպով բացվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։

Նախորդ գիտաժողովը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, անցկացվել էր 2019թ-ին:

Վերջին տարիներին համաշխարհային տնտեսության կրած փոփոխությունները, պատերազմական իրավիճակը էական ազդեցություն ունեցան բազմաթիվ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքի վրա՝ ձևավորելով նոր տնտեսական աշխարհակարգ: Արդյունքում կազմակերպվեց երկրորդ միջազգային գիտաժողովը, որը կրում է  «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագիրը:

Գիտաժողովի բացման առիթով գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը ներկայացրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Գոմցյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան  նաև Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդրա Լեշչինսկայան,  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, Գյումրու համայքնի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը։

 «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել ՀՀ-ի և ՌԴ-ի տարբեր համալսարանների, կառույցների ավելի քան 100 ներկայացուցիչներ, ավելի քան 20 կառույցներից:

Գիտաժողովի լիագումար նիստին ներկայացված էր երեք զեկուցում: Առաջին  զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Գոմցյան, ով եղել է 25-ամյա պատմություն ունեցող մեր բուհի հիմնադիրներից: Զեկուցման թեման էր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի քառորդ դարը:

Оценка экономического развития стран ЕАЭС в условиях современных реалий / ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման գնահատումը ժամանակակից իրողությունների համատեքստում/ թեմայով զեկուցմամբ հանդես եկավ  Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր Ալեկսանդրա Լեշչինսկայան:

Լիագումար նիստի հաջորդ զեկուցողն էր Հայաստանի անկախ համալսարանի ղեկավար, Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Լյուքսեմբուրգի համալսարանի գիտաշխատող, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Զարուհի Հակոբյանը: Զեկուցման թեման էր՝ Regulation of Social Media Platforms: The Mechanism for Solving Polarization in Networks. / Սոցիալական մեդիա հարթակների կարգավորում. ցանցերում բևեռացման լուծման մեխանիզմը/:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին երեք բաժանմունքներում՝

  • Համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարները կայուն զարգացման համատեքստում,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության դերը նոր տնտեսական աշխարհակարգի ապահովման գործում,
  • Նոր տնտեսական աշխարհակարգի իրավական, սոցիալ-քաղաքական և մշակութային առանցքները:

Գիտաժողովին ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են գիտաժողովի  նյութերի երկու ժողովածուներում:

 

 

 

 

Նորություններ