Հանդիպում Էրազմուսի ուսանողական ցանցի ներկայացուցիչների հետ

Էրազմուսի ուսանողական ցանցի ներկայացուցիչները ՝  ԵՄ հանձնաժողովի Կարողությունների զարգացման պատասխանատու Աննա Դեմիրին, երևանյան թեկնածու թիմի նախագահ Նենսի Մկրտչյանը, երևանյան ցանցի համահիմնադիր Հերմինե Ֆանյանը   այսօր հյուրընկալվեցին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի  Գյումրու մասնաճյուղում (ՀՊՏՀ ԳՄ)։

 

Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացան Բուհի կառուցվածքին, գործունեությանը  և ծրագրերին։ Քննարկվեցին համագործակցության ուղղություններն ու  հնարավորությունները։

Էրազմուսի ուսանողական ցանցի առաքելությունն է միջազգային ուսանողներին ընձեռել մշակութային ըմբռնման և ինքնազարգացման հնարավորություններ՝ <<ուսանողներն օգնում են ուսանողներին>> սկզբունքով։

 

Նորություններ