ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը նվիրատվություն ստացավ սփյուռքահայ գործընկերներից

Մարտի 16-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ էին այցելել հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ Տավրոս Ասլանյանն ու Սամվել Սուքիասյանը։
 
Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի, Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սուքիաս Ավետիսյանի ու ԶԾԳՈԱԱԿ բաժնի պետ Արփինե Սարգսյանի հետ։
Կողմերը կարևորեցին ուսումնական հաստատությունների ու սփյուռքահայ համայնքի միջև նոր կապերի հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլերը՝ ի նպաստ կրթական համակարգի զարգացման։
 
Հանդիպման ավարտին մասնաճյուղի զարգացմանն ուղղված նվիրատվության ու արդյունավետ համագործակցության համար Տավրոս Ասլանյանին ու Սամվել Ալեքսանյանին հանձնվեցին շնորհակալագրեր։

Նորություններ