ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը  միացել է EURAXESS Armenia  հայկական էլեկտրոնային ցանցին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը  միացել է EURAXESS Armenia  հայկական էլեկտրոնային ցանցին, որն ուղղված է աջակցելու հետազոտողների շարժունությանն ու կարիերայի զարգացմանը:

EURAXESS – Գիտնականները շարժման մեջ» Եվրահանձնաժողովի նախաձեռնությունն է, որն ուղղված է աջակցելու գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը՝ ըստ այդմ, նպաստելով Եվրոպական գիտական տարածքի զարգացմանը:

EURAXESS ցանցի հիմնական նպատակն է դյուրինացնել գիտնականների համաեվրոպական շուկայի ձևավորման գործընթացը` տրամադրելով անվճար տեղեկատվական ծառայություններ և բարձրորակ աջակցություն գիտնականների կարիերայի առաջընթացին նպաստելու համար:

EURAXESS նախաձեռնության անբաժան մասն են կազմում անդամակցող երկրների ազգային պորտալները, որոնք պարունակում են համապարփակ տեղեկատվություն տվյալ երկրի,  գիտնականների շարժունության  և կարիերայի զարգացման համար անհրաժեշտ պայմանների, նոր աշխատատեղերի, կարիերայի զարգացման հնարավորությունների և համատեղ ծրագրերի մասին։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի այն աշխատակիցները, ովքեր ևս հետաքրքրված են և զբաղվում են տարբեր հետազոտություններով, կարող են գրանցվել և միանալ ցանցին որպես ՀՊՏՀ ԳՄ-ի անդամ հղումով։

Ցանցին միանալն արագ է, անվճար, և որ ամենակարևորն է, ապահովում է հնարավորությունների  լայն շրջանակ հետազոտողների համար:

Նորություններ