ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է ներքին դրամաշնորհային մրցույթ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է ներքին դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է նպաստել բուհի նորարար զարգացմանը օգտագործելով պրոֆեսորադասախոսական, վարչական աշխատակիցների և ուսանողների ստեղծարար  ներուժը:

Դրամաշնորհին դիմողները պետք է առաջարկեն ստեղծարար գաղափարներ հետևյալ գերակա ուղղություններով՝

  • Բուհի ներքին և արտաքին միջավայրի բարելավում, ձևափոխում,
  • Ուսանողների համար մոտիվացիոն համակարգերի մշակում,
  • Դասախոսների համար մոտիվացիոն համակարգերի մշակում,
  • Վարչական աշխատակիցների համար մոտիվացիոն համակարգերի մշակում,
  • Կրթության որակի բարելավում,
  • Կառավարման համակարգի բարելավում,
  • Ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալուն միտված գործողությունների մշակում:

Մրցույթի հայտ կարելի  է ներկայացնել միայն խմբային տարբերակով՝ նվազագույնը 3 հոգի հետևյալ սկզբունքով՝

  1. Տնօրինության և/կամ Պրոֆեսորադասախոսական կազմից անդամ և/կամ Վարչական աշխատակից,
  2. Ուսանող/ներ/՝ 12 և ավելի ՄՈԳ ունեցող:

Խումբը կարող է առաջարկվող ուղղություններից ընտրել մեկը կամ մի քանիսը ելնելով իրեն հետաքրքրած թեմայից ու մշակել այդ գաղափարի իրականացմանն ուղղված գործողությունների պլան, հաստատված ձևաչափի միջոցով այն ներկայացնել մրցութային հանձնաժողովին: Նախագծերի բուհում կիրառման հնավորությունը և իրատեսականությունը հաստատվում է նախագծին առնչվող համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ երաշխավորագիր-նամակի միջոցով: Մրցույթում հաղթելու է ամենակրեատիվ ու հետաքրքիր գաղափարներ առաջարկած խումբը, որին տրվելու են բոլոր հնարավորությունները՝ նյութական և ոչ նյութական, գաղափարը կյանքի կոչելու համար:

Խմբերն իրենց կողմից մշակված գաղափարները կարող են ուղարկել [email protected] էլ.հասցեին,մինչև մարտի 10-ը, որոնք ուսումնասիրվելու են նախապես ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից:

Հայտերից ընտրվելու են ամենակրեատիվ ու հետաքրքիր գաղափարները, որոնց կյանքի կոչման համար բուհը աջակցություն է ցուցաբերելու:

Նորություններ