Մայր բուհը մասնաճյուղում :)

Կան ձեռքսեղմումներ, որ արդյունքներ արժեն…

ՀՊՏՀ ԳՄ-ում էր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մայր բուհի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում ռեկտորի պ/կ-ին ներկայացվեց մասնաճյուղը, զարգացման համար առկա ռեսուրսներն ու անհրաժեշտությունները: Հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Այնուհետ, Շիրակի մարզպետի հետ կնքվեց համագործակցության եռակողմ հուշագիր: Վստահ ենք, որ սրանք այն ձեռքսեղմումներն էին, որ իրենց նպաստ են ունենալու մեր բուհի, մարզի և ինչու ոչ՝ պետության զարգացման գործում 🙂

Նորություններ