«Օգնական» ծրագրի ամփոփում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ամփոփվեց «Օգնական» ծրագիրը: Սա մի ծրագիր էր, որ գալիս էր բուհական կրթությունը աշխատաշուկային կապելու: Բազմիցս լսել ու առնչվել էինք այն խնդրին, որ ուսանողները կտրված են աշխատաշուկայից և ունեն գործնական գիտելիքների պակաս և որ ուսումնառության ընթացքում 1-2 պրակտիկան բավարար չէ ուսանողի գործնական հմտությունները զարգացնելու համար:

Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնեցինք «Օգնական» ծրագիրը, որի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել պրակտիկ ունակություններ կազմակերպության կառավարման ոլորտում: Մեր 68 ուսանողներ դարձան այս ծրագրի մասնակից ու 13 կազմակերպություններում անցան իրենց պրակտիկան: Փորձարկման փուլում ծրագիրը բավական լուրջ հաջողություն է գրանցել: 12 ուսանող ստացել է պրակտիկայի առաջարկ, իսկ 6՝ աշխատանքի: Իսկ մեր մագիստրատուրայի ուսանող Սամվել Նազարյանն այժմ աշխատում է «Լենտեքս» ՍՊԸ-ում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր համագործակից կազմակերպություններին մեր ուսանողների զարգացման գործում իրենց ներդրման համար:

Նորություններ