ghost

Սպորտի հանձնաժողով

Սպորտի, ժամանցի և մշակույթի հանձնաժողով

Մշակույթի հանձնաժողովը գործել է ՈւԽի գործադրման պահից` իր գործունեությունը նպատակաուղղելով ապագա տնտեսագետների մշակութային դրսևորումների խթանմանը և հետաքրքրությունների դաշտի ընդլայնմանը: Հանձնաժողովն անում է ամեն ինչ` ուսանողների ստեղծագործական ունակությունները ստվերում չթողնելու, բազմակողմանի մոտեցմամբ ազատ ժամանակը կազմակերպելու համար:

Հանձնաժողովն անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ և ապահովում է ուսանողների կազմակերպված մասնակցությունը համաքաղաքային և այլ երիտասարդական սպորտային և մշակութային իրադարձություններին, որոնցից շատերը դարձել են ավանդական:

Ավանդական են դարձել նաև ամեն տարի կազմակերպվող «Ստուգման գրքույկների հանդիսավոր հանձման»  միջոցառումհավաքույթը, որի ընթացքում տնօրինության կողմից հանդիսավոր հանձնվում են ստուգման գրքույկները, հնչում են մաղթանքներ:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ հաճախակի այցեր են կատարվում տարբեր պատմամշակութային վայրեր, որոնք այցելուներին տալիս են հոգևոր բարձր արժեքներ:

Պատասխանատու` Էլմիրա Պապոյան

Նորություններ