ghost

Մամուլի և հանրային կապերի հանձնաժողով

Մամուլի և հանրային կապերի հանձնաժողով

Մամուլի և հանրային կապերի հանձնաժողովը ՈՒԽի  արմատական օղակներց մեկն է: Հանձնաժողովի հիմնական նպատակներն են` հետամուտ  լինել ուսանողների տեղեկացվածության բարձրացմանը և տարաբնույթ տեղեկատվության յուրահատուկ և մատչելի կերպով ուսանողությանը ներկայացնելը: Հանձնաժողովը հիմնականում աշխատանք է տանում  պաստառների պատրաստման և հրապարակման ուղղությամբ: Դրան զուգահեռ իրականացվում էին հայտարարությունների կազմում, ուսանողներին հետաքրքրող թեմաների որոնում և տրամադրում: Որոշ ժամանակ անց հանձնաժողովի գերակայություններից մեկը դարձավ հանձնաժողովի կարևորության բարձրացումը այսօրվա, և ինչու՞ չէ նաև վաղվա ուսանողության շրջանում: Հանձնաժողովի վրա դրվեցին նաև ուսանողության հետ կապերի պահպանման ապահովման, ուսանողների կարծիքի ուսումնասիրման ու ներկայացման և այլ բազմաբնույթ խնդիրներ;

Հանձնաժողովի գործունեության  ուղղություններից է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի բլոգի և ֆեյսբուքյան էջի վարումը, ինչն ավելի է հեշտացրել տեղեկատվության տարածումը, միջոցառումների լուսաբանումը ուսանողության շրջանում, ուսանողությանը հնարավորություն է տվել արտահայտել իրենց կարծիքը տարբեր հարցերի շուրջ:

Ինչպես բոլոր հանձնաժողովները, այնպես էլ այս մեկը չի զիջում իր դիրքերը` նվիրվածության, քրտնաջան աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ` այդ գործին ներգրավելով ակտիվ և խելացի ուսանողների բուհի տարբեր կուրսերից:

Պատասխանատու` Նարեկ Ջանիբեկյան

Նորություններ