Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

Հոկտեմբերի 18-ին օրն ինտելեկտուալ էր: «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» էինք խաղում խաղավար Աշոտ Գոմցյանի հետ (ԱՐԱՄԱԶԴ ինտելեկտուալ ակումբի հիմնադիր նախագահ, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» միջազգային ասոցիացիայի անդամ): Խաղն ընթացավ հետաքրքիր ու մրցակցային: Արդյունքում լավագույնը հանդես եկավ «Մենակ չես» թիմը, որի անդամներն էին մեր մագիստրոսները: Երկրորդ տեղում էր «Կիբեռնատոսը», իսկ երրորդ տեղը կիսեցին «Բաֆետ» և «Դասախոսներ» թիմերը: Շնորհավորում ենք հաղթողներին ու շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության համար: Ինտելեկտուալը դեռ առջևում է 🙂

Նորություններ