Մեր մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ

ՀՀ  կառավարության 131-րդ որոշմամբ 1997թ. մայիսի 30-ին Գյումրիում բացվեց Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը:

1997-1998 ուստարում մասնաճյուղն ուներ երկու մասնագիտություն` ֆինանսներ և վարկ,   հաշվապահական հաշվառում և աուդիտ:

2005թ-ից մասնաճյուղում ձևավորվել են  ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոններ:

2010թ-ից արդեն մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով կային հինգ մասնագիտութուններ.

  • միջազգային տնտեսական հարաբերություններ,
  • ֆինանսներ,
  • հաշվապահական հաշվառում,
  • կառավարում,
  •  կոմերցիա:

Մագիստրատուրայի կրթական ծրագրում մասնագիտությունները չորսն էին.

  • ֆինանսներ,
  • հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի),
  • կառավարում,
  • միջազգային տնտեսական հարաբերություններ:

2012 թվականից մասնաճյուղում   կատարվել է ընդունելություն  նաև հեռակա ուսուցմամբ, ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում ֆինանսներ մասնագիտությամբ:

2005 թվականից մասնաճյուղում ձևավորվել են  ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնները:

2019 թվականին ամբիոնները միավորվել են, ինչի արդյունքում այժմ գործում է Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը մեկ ամբիոնով՝ Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների:

Մասնաճյուղում դասավանդում են  են 64 դասախոսներ, որից` 4-ը դոկտոր, պրոֆեսոր են, 10-ը` գիտությունների թեկնածու, դոցենտ, 10-ը` գիտությունների թեկնածու:

2009թվականից մասնաճյուղը ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված նոր, ընդարձակ լսարաններով, դահլիճով, համակարգչային սրահով, գրադարանով, ընթերցասրահով գազաֆիկացված  մասնաշենքում, որի ընդհանուր տարածքը կազմում է 2486.96 քառ.մ.:

2020-2021 ուստարում բակալավրի կրթական ծրագրով գործում է 2 մասնագիտություն.

  • ֆինանսներ,
  • կառավարում,
  • հաշվապահական հաշվառում:

Բակալավրի կրթական ծրագրով գործում է նաև հեռակա ուսուցում վերը նշված մասնագիտությամբ:

2020-2021 ուստարում մագիստրատուրայի կրթական ծրագրով գործում է 5 մասնագիտություն.

  • բանկային գործունեության կազմակերպում-1,5 տարի (երեկոյան),
  • հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)-1,5 տարի (երեկոյան),
  • գործարար վարչարարություն/կառավարում-1,5 տարի (երեկոյան),
  • մաքսային վարչարարություն-1,5 տարի (երեկոյան),
  • մարքեթինգային հետազոտություններ-2 տարի (ցերեկային)։

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի չափորոշիչներին համապատասխան` երկաստիճան կրթական համակարգի գիտելիքների գնահատման կրեդիտային եղանակով:

Բուհական կրթության արդիականացման նպատակով բացվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրված լսարաններ:

2016 թվականից պայմանագրեր են կնքվել Եվրոպական մի շարք համալսարանների հետ  Էրազմուս + ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից ուսանողների կրթական ծրագիրը այդ համալսարաններում շարունակելու և դասախոսների փորձի փոխանակման համար:

Վերջին 3 տարիներին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ: Դասախոսները մասնակցել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում:

Բուհի Կանոնադրությունը

Նորություններ