Փորձառության պաշտպանություն

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ  ՀՊՏՀ Գիտական խորհուրդը որոշում է կայացրել առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի, հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսի և առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների փորձառության պաշտպանություններն իրականացնել առցանց եղանակով՝ zoom համակարգով:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ևս առաջնորդվելով  ուսանողների ուսումնառության գործընթացի լիարժեք կազմակերպման անհրաժեշտությամբ որոշումն ընդունել է ի գիտություն և սահմանել գրաֆիկ պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով:

Ստորև նշված հղումով կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կազմին ու պաշտպանության ժամանակացույցին:

https://bit.ly/34yxtsa

Բոլոր կուրսերում պաշտպանությունները մեկնարկելու են ժամը 12:00-ին: Փորձառության պաշտպանության ընթացքում տվյալ կուրսի բոլոր ուսանողների ներկայությունը պարտադիր է:

Փորձառության պաշտպանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվելու է  և պահպանվելու:

Փորձառության պաշտպանության ընթացքի, գնահատականների բողոքարկման նպատակով ձևավորվել է առցանց բողոքարկման հարթակ՝ [email protected]: Դիմումներն ընդունվում են փորձառության պաշտպանության ավարտից հետո 1 ժամվա ընթացքում:

Առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի «փորձառության վայրի հաճախումների» բաղադրիչ 4 միավորն այս ուսումնական տարում միանում է «փորձառության պաշտպանության» բաղադրիչին և փորձառության գնահատման 20 միավորանոց համակարգում գնահատման բաղադրիչներ սահմանվել են  «փորձառության հաշվետվությունը»՝ 4 միավոր և «փորձառության առցանց պաշտպանությունը» ՝ 16 միավոր:

Հեռակա ուսուցման բակալավրիատի 5-րդ կուրսի և առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների «փորձառության վայրի հաճախումների» և «փորձառության վայրի ղեկավարի» գնահատման բաղադրիչներն այս ուսումնական տարում միանում են «փորձառության պաշտպանության» բաղադրիչին և գնահատման 100 միավորանոց համակարգում գնահատման բաղադրիչներ են սահմանվել «փորձառության հաշվետվությունը»՝ 20 միավոր և «փորձառության առցանց պաշտպանությունը» ՝ 80 միավոր:

Նորություններ