Ոչ միայն դասերն են առցանց, այլ նաև տնօրինության ու գիտական խորհրդի նիստերը

Արտակարգ դրությամբ պայմանավորված ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն անցել է առցանց ուսուցման, միևնույն ժամանակ տանից առցանց աշխատում են նաև վարչական աշխատակիցները:

Օնլայն անցկացվում են նաև տնօրինության ու գիտական խորհրդի նիստեր, որի արդյունքում մասնաճյուղը պահպանում է բնականոն աշխատանքային ռեժիմը:

Ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինության՝ 31․03․2020թ-ի նիստի որոշումները՝

1․ Մայր բուհի կողմից սահմանված կարգի համաձայն՝ ուսումնական գործընթացն իրականացնել հետևյալ կերպ․

  • Առկա ուսուցման բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանություններն իրականացնել ս/թ մայիսի 5-ից մինչև հունիսի 10-ը ժամանակահատվածում։
  • Առկա ուսուցման մագիստրատուրայի մագիստրոսական թեզերի պաշտպանությունն  իրականացնել 2020թ-ի մայիսի 5-ից մինչև հունիսի 5-ը։
  • Հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանություններն իրականացնել 2020թ-ի հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը։
  • Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ կուրսերի դասերի բաց թողնված 2 շաբաթները լրացնել ս/թ ապրիլի 15-ից  մինչև ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում։

2․ Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտության դեպքում առցանց կկազմակերպվեն և կիրականացվեն նաև ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանությունները, մասնաճյուղի գիտական խորհրդի նիստերը։

3․ Առցանց դասերի անցկացման վերահսկողությունն իրականացնելու է  ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ս․ Ավետիսյանը։

4․ «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ իրականացվող հետազոտական աշխատանքների մրցույթի հայտերը հաստատել վերապահումով՝ անհրաժետ փոփոխությունները կատարելուց հետո։ Հետազոտական աշխատանքներն իրականացնել մինչև ս/թ ապրիլի 30-ը։

 

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինություն

Նորություններ