ՀՊՏՀ ԳՄ աջակցում է «Պարենային շտապ օգնություն» ծրագրին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը միանում ու իր աջակցությունն է հայտնում Պարենային շտապ օգնություն ծրագրին:

ՀՊՏՀ ԳՄ փոխանցում է 200 հազար ՀՀ դրամ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղով ապահովելու համար:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։
Շատ մարդիկ դժվարանում են վաստակել ամենօրյա նվազագույն եկամուտը, ինչի արդյունքում նրանց ընտանիքների համար նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս։

Ծրագրի պատասխանատուներն իրենց առջև նպատակ են դրել Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը՝ սոցիալական փոխաջակցության միջոցով:

Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, Շիրակի մարզպետարանի և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:

Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը` մեկ ծանրոցի արժեքը 12000 դրամ է:
Շահառու ընտանիքի գրանցումն իրականացվում է օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Գործում է ծրագրի համար ստեղծված նոր կայք՝ http://shtapognutyun.am/, որտեղ շահառու ընտանիքները կարող են գրանցվել:

Ընտանիքի կարգավիճակը ստուգելուց հետո կամավորները ծանրոցները կհասցնեն շահառու ընտանիքներին:
Մշտապես գործելու է թեժ գիծ`+374 94 03 20 42 կամ +374 99 20 22 30 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։

Բացվել է հաշվեհամար ՝
USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780200
RUB 1570025820780158,

որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։
Նվիրատվություն կարող են անել նաև http://www.donate4gyumri.am/ կայքում, ինչպես նաև յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց, որը կպահվի համապատասխան պահեստում, առնվազն մեկ օր և կվարակազերծվի:

 

Նորություններ