«Հաղթանակի հասցե» խորագրով հեռավար մրցույթ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

Գյումրու  գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է «Հաղթանակի հասցե» խորագրով ստեղծագործական աշխատանքների մրցույթ։

Այս տարի Հայրենական Մեծ պատերազմի մասնակից երկրները նշում են հաղթանակի 75-ամյակը: Սա հիշատակի և երախտագիտության ժամանակն է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր պատերազմի տարիներին արեցին ամեն հնարավորն ու անհնարինը հաղթանակին հասնելու և մեզ կյանքի իրավունք շնորհելու համար: Նրանք մեզ շնորհեցին մայիսի 9-ը, որպեսզի մենք ամեն գարուն հիշենք նրանց անուններն ու  այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը:

Ստեղծագործության հիմքում կարող է  լինել տեղեկատվական բաց աղբյուրներից վերցված նյութեր (Համացանցից), ինչպես նաև պատերազմի վետերանների կամ նրանց հարազատների հիշողություններն ու պատմությունները:

Մրցույթին կարող են մասնակցել  Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ուսանողները, աշակերտներն ու ուսուցիչները:

Ստեղծագործություններն ընդունվում են մինչև մայիսի 16-ը։

Մրցույթի անցկացման լեզուները` հայերեն, ռուսերեն:

Մանրամասները՝ կից հղումով։

Նորություններ